Էբոլա համաճարակի վտանգը դեռևս չի անցել. Գվինեայում արտակարգ դրություն է հայտարարվել

00:27 • 31.03.15

Վերջերս համաճարակաբանները հաղորդում էին, որ  իրենց հաջողվել է մեղմացնել Էբոլա վարակի բռնկումը, և հիվանդացության մակարդակը նվազում է:  Սակայն պարզվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները սխալվել են: Գվինեայում, որտեղից վարակը տարածվեց ողջ Աֆրիկայում, կրկին հիվանդության բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Որոշ դեպքեր հայտնաբերվել են հիվանդանոցներում, որտեղ այժմ կարանտին է հայտարարվել:


Ինչպես գրում է meddaily.ru-ն` MedikForum-ին հղումով, երկրում իրավիճակը կարգավորելու համար Գվինեայի նախագահ Ալֆ Կոնդեն 45 օրով արտակարգ դրություն է հայտարարել: Տեղի բնակիչներին, ովքեր կխախտեն ազատ տեղաշարժման արգելքը, կթաքցնեն հիվանդանալու փաստը կամ մահացածների մարմիններ կտեղափոխեն  մի բնակավայրից մյուսը, կդատեն օրենքով:

 

Հիշեցնենք, որ Էբոլա վիրուսի բռնկումն սկսվել է 2013-ի դեկտեմբերին: Համաճարակի օջախը Գվինեայում էր: Երկու տարում վիրուսից ավելի քան  10 000 մարդ է զոհվել, 25 000-ը` վարակվել: