Գերմանիայում ուժեղ փոթորիկը կաթվածահար է արել երկաթգծային երթևեկությունը

21:33 • 31.03.15

Գերմանիյում մոլեգնում  է «Նիկլաս» հզոր փոթորիկը,  որի պատճառով կաթվածահար է եղել երկաթգծային համակարգը:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` գերմանական Bild պարբերականին հղումով, փոթորկի քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է 150 կմ/ժամ արագության: Ըստ օդերևութաբանների` սա վերջին մի քանի տարում ամենաուժեղ փոթորիկն է, որը շարունակվում է ողջ օրվա ընթացքում: Առավել ծանր եղանակային պայմաններ սպասվում են Ալպերում: Վտանգի մասին կանխազգուշացում է տրվել. ուժեղ քամիները կարող են ծառերը պոկել արմատներից և առարկաներ տեղաշարժել: Մարդկանց խորհուրդ է տրվում առանց անհրաժեշության դուրս չգալ տներից:


Բեռլինում երկրորդ օրն է` ինչ  ուժեղ քամի է մոլեգնում, ինչն ուղեկցվում է  անձրևով և թաց ձյան տեղումներով: Վնասների մասին տեղեկություններ ստացվում են ողջ օրվա ընթացքում՝ երկրի տարբեր շրջաններից` արևմուտքից, հյուսիս-արևմուտքից և հարավ-արևմուտքից: