Ջակարտայի բնակիչները թմրանյութային ազդեցության տակ են հայտնվել, երբ ոստիկանները 3 տոննա մարիխուանա են այրել

12:35 • 31.03.15

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հարավում ոստիկանությունը մեղավոր է դարձել բնակիչների թմրանյութային ազդեցության տակ հայտնվելու համար. բանն այն է, որ ոստիկանությունը 3.3 տոննա մարիխուանա է այրել, գրում է rosbalt.ru-ն։

 

Ինչպես փոխանցում են արևմտյան լրատվամիջոցները՝ այդ թաղամասի շատ բնակիչներ, այդ թվում՝ լրագրողներ, գանգատվել են գլխապտույտից, գլխացավերից և ծանր վիճակից, երբ փողոցները ծխով են պատվել։

 

Որոշ ոստիկաններ եղել են դիմակներով, սակայն նրանք մոռացել են տեղեկացնել մարդկանց այն մասին, որ կարող է ծուխը նրանց էլ հասնել։