Քուվեյթը 500 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին

15:40 • 31.03.15

Քուվեյթը 500 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականների օգնության համար, հայտնել է էմիր, շեյխ Սաբահ ալ- Ահմեդ ալ- Ջաբեր աս- Սաբահը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Քուվեյթը 500 մլն դոլար օգնություն կհատկացնի սիրիացի ժողովրդին»,- ասել է էմիրության ղեկավարը, ում ՄԱԿ-ը նախորդ տարի շնորհել է «մարդասիրական առաջնորդ» կոչումը։

 

Շեյխը նշել է, որ ճգնաժամից տուժում է ոչ միայն Սիրիան, այլև հարևան պետությունները, ինչը պայմանավորված է փախստականների չդադարող հոսքով։

 

Նախորդ տարի նույն նպատակների համար Քուվեյթը նույնպես 500 մլն դոլար էր հատկացրել, իսկ 2013-ին՝ 300 մլն դոլար։