Lufthansa-ն չեղյալ է հայտարարել ընկերության 60-ամյակի միջոցառումները՝ Airbus-ի կործանման պատճառով
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել ընկերության 60-ամյակի առթիվ տոնական միջոցառումները՝ Germanwings դուստր ընկերության ուղևորատար ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ, հաղորդում է gazeta.ru-ն:
«Ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների հանդեպ հարգանքից ելնելով՝ Lufthansa-ն չեղյալ է հայտարարում ընկերության 60-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք նախատեսված էին ապրիլի 15-ին»,- հայտարարել են ընկերությունում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընկերության ապահովագրողները պատրաստ են 300 միլիոն դոլար տրամադրել անցած շաբաթ ֆրանսիական Ալպերում Germanwings-ի օդանավի կործանման հետ կապված հնարավոր ծախսերի համար:
150 մարդ տեղափոխող Airbus A320 ինքնաթիռը կործանվել է փետրվարի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում: Բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները մահացել են:










