«Коммерсантъ»-ը հայտնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացմանը Պուտինի հնարավոր ելույթի մասին

12:23 • 31.03.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ելույթ ունենալ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նիստի բացմանը, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, գրում է «Коммерсантъ» թերթը:

 

Ինչպես թերթին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած երկու աղբյուր, պատրաստվում է սեպտեմբերին վերջին Նյու Յորք Պուտինի այցը: Այդ տեղեկությունը թերթին հաստատել է ՄԱԿ-ի քարտուղարությանը մոտ աղբյուրը:

 

Թերթի զրուցակիցները, այնուամենայնիվ, նշել են, որ չնայած այց նախատեսվում է, այդ հարցի շուրջ վերջնական հստակություն կլինի միայն օգոստոսի սկզբին: «Ամեն ինչ կախված կլինի միջազգային իրավիճակից»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը:

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է թերթին, որ այցի հնարավորությունն ուսումնասիրվում է։