Լոս Անջելեսում մահացած է հայտնաբերվել միլիարդատեր Փոլ Գեթիի թոռը
Լոս Անջելեսի ոստիկանությունը մահացած է հայտնաբերել 47-ամյա Էնդրյու Գեթիին՝ ամերիկացի մագնատ Փոլ Գեթիի թոռանը, հայտնում է Газета-ն՝ The Los Angeles Times-ին հղումով։
Գեթիի դին հայտնաբերվել է նրա տան լոգասենյակում։ Սերժանտ Քայլ Քիրքմանի խոսքով՝ մահվան պատճառը դեռ պարզված չէ։ Ոստիկանություն է կանչել տանը գտնվող կինը, ով ձերբակալվել է հարցաքննության համար։
Հայտնի է, որ 2 շաբաթ առաջ միլիոնատերը դիմել է անհայտ կնոջ հանդեպ դատական արգելքի համար։










