Իրանական ռազմական ինքնաթիռը քիչ է մնացել բախվի ամերիկյան ուղղաթիռին

11:23 • 01.04.15

Պարսից ծոցի շրջանում միջադեպ է տեղի ունեցել, որը կարող էր լուրջ հետևանքների հանգեցնել, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Իրանական Y-12 ռազմական ինքնաթիռը քիչ է մնացել բախվի ամերիկյան MH-60R Sea Hawk ուղղաթիռին:

 

Ինքնաթիռը երկու անգամ մոտեցել է ուղղաթիռին և երկու օդային փոխադրամիջոցների հեռավորությունը 40 մետրից քիչ է եղել:

 

ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությանը միջադեպը մտահոգել է, քանի որ նրանք ենթադրել են, որ Իրանի բանակի ղեկավարությունն ամբողջությամբ չի վերահսկում իր ստորաբաժանումներին: