Նիգերիայի նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունն անցել է ընդդիմությանը

10:30 • 01.04.15

Նիգերիայի ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել գեներալ Մոհամադու Բուհարիին, գրում է Газета-ն։

 

Նախկին բռնապետը հավաքել է 15.424.921 ձայն, իսկ նրա մրցակից Գուդլակ Ջոնաթանը՝ 12.853.162 ձայն։

 

Դա Նիգերիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունն անցնում է ընդդիմությանը ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։ Պետության ղեկավարի ընտրություններն անցկացվել են մարտի 28-ին։