Արագածոտնի մարզպետի եղբոր Infiniti-ի վրա սրբապատկեր և ծաղիկներ են թողել. Shamshyan.com

13:29 • 01.04.15

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
 

Ըստ կայքի տվյալների՝ դեպքի վայրում է եղել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով հաստատել է տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան իր եղբորն է պատկանում և եղբայրն էլ բնակվում է նշված շենքում, իսկ թե ով, երբ և ինչու է մեքենայի վրա տեղադրել այդ ամենը, ասաց, որ իր համար զարմանալի է:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։