Ապրիլի 20-ին «Պոզներ»–ի հյուրը կլինի Շառլ Ազնավուրը

18:58 • 19.04.15

Ռուսաստանցի անվանի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները իր պաշտոնական կայքում` pozneronline.ru-ում, ծանուցել է Ազնավուրի հետ հարցազրույցի մասին:


Ըստ գրառման` ապրիլի 20-ին Ռուսաստանի Առաջին ալիքի «Պոզներ» հաաղրդաշարի հյուրն է լինելու աշխարհահռչակ շանսոնյեն:


Գրառմանը հաջորդում է մեջբերում «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանից, այդ թվում` հայատառ տեքստով, որում ներկայացվում է Ազնավուրի հայկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:


Հակիրճ ներկայացվում է Ազնավուրի ստեղծագործական և դիվանագիտական փորձառությունը:


Նշեն, ապրիլի 20-ին և 22-ին Ազնավուրը համերգներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։

 

Ապրիլի 20-ին «Պոզներ»–ի հյուրը կլինի Շառլ Ազնավուրը