Ստամբուլում 1915-ին սպանված հայ մտավորականներին նվիրված համերգ տեղի կունենա
1915 թվականին մահվան ուղարկված հայ մտավորականների ու բանաստեղծների հիշատակին ապրիլի 22-ին Թուրքիայում համերգ է տեղի ունենալու, գրում է «Ջումհուրիյեթ»-ը։
Օսան Քավալան ու Հասան Սալթըքը երեկոյի ընթացքում բեմում են լինելու Արա և Օնիկ Դինքջյանների, «Քարդեշ թյուրքուլեր» երգչախմբի ու Ջորդի Սավալլի հետ: Համերգի ընթացքում հնչելու են նաև աքսորված գրողների ստեղծագործությունները:
Անատոլիայի մշակութային կազմակերպության հետ համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի է ունենալու ապրիլի 22-ին Ստամբուլում:
Համերգի ընթացքում կայանալու է նաև Զուլֆու Լիվանելիի՝ Կոմիտասին նվիրված ստեղծագործության պրեմիերան:
«Անատոլիայի մշակույթ» կազմակերպության նախագահ Օսման Քավալան նշել է, որ մինչև 1915-ը Անատոլիայի տարբեր կողմերում հայերը մեծ հետք են թողել ճարտարապետական, երաժշտական ու գրական ոլորտներում: Նա նշել է, որ Վանում, Խարբերդում, Մուշում, Դիարբեքիրում թատրոններ են եղել:
«Այսօրվա մշակութային կյանքում պասիվ այդ շրջաններն այդ ժամանակահատվածում շատ ակտիվ են եղել: Սա է Թուրքիայի իրականությունը»,-ասել է նա:










