Կորդովայի թատրոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել

19:52 • 20.04.15

Արգենտինայի Կորդովա նահանգի Սան Մարտին թատրոնում   Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, պատմությանն ու հիշողությանը  նվիրված միջոցառում է տեղի ունեցել, որին ներկա է գտնվել Կորդովայի փոխնահանգապետը` հայտնելով իր անկեղծ աջակցությունն ու երախտագիտությունը հայ համայնքին:
Ոգեկոչման միջոցառմանը ավելի քան 1000 մարդ է այցելել, որոնց թվում` քաղաքական, մշակութայի և կրոնական գործիչներ:


«Այսօր հավաքվել ենք ոգեկոչելու մարդկության դեմ կատարված վայրագություններից մեկի հիշատակը և այն իր ճշմարիտ անունով կոչելու, որն է` Ցեղասպանություն», - ասել է փոխնահանգապետ Ալիսիա Պլեգնոն:


Կորդովայի հայ համայնքի նախագահ Էդուարդո Թորոսյան, իր հերթին, արժևորել է Արգենտինայի աջակցությունը հայոց հարցի  ճանաչման գործում:


Միջոցառման ընթացքում  ելույթ է ունեցել «Գուսան» ժողովրդական պարի համույթը, որը վերջերս ներկայացրել էր համայնքը Կոսկինի փառատոնում:


 

Կորդովայի թատրոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել