Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող գրքերի ցանկը տպագրված 2012-2015 թթ.
Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործին կենտրոն» ՊՈԱԿ-ի հրատարակչական բաժնի պետ Արմեն Ավանեսյանը Tert.am–ին ներկայացրեց այն գրքերի ցանկը, որոնք տպագրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում և, բնականաբար, առնչվում են Հայոց ցեղասպանությանը:
Թեմատիկ հրատարակությունները սկսվել են ոչ թե 2015-ից, այլ 2012-ից: Ներկայացնում ենք կենտրոնի հրատարակած և վերահրատարակած գրքերի ցանկը:
2014թ-2015թթ.
«Հայոց հարցի վավերագրերը», Լեո
«Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ – անթոլոգիա
«Նամակ թուրք գրողին», Լ.Անանյան
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա». Վ.Թոթովենց
«Սպիտակ ձիավորը», Համաստեղ
«Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը`եղեռնից փրկված հայ երեխաների հուշերում», Գևորգ Էմին Տերյան
«Անդրանիկ», Վ. Անդրեասյան
«Նախիջևան. Ցեղասպանություն», Ս. Հովհաննիսյան
«Հայ բանաստեղծները եղեռնի մասին», Ն.Ղազարյան
«Թուրքերը և մենք», Շահան Նաթանի
«Բաքուն և հայերը.հակահայկական քաղաքականությունը և հայերի էթնիկական մաքրումը Ադրբեջանում», Յու. Բաղդասարյան
«Երկեր», Ջոն Կիրակոսյան
«Դարի կողոպուտ. Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-23թթ», Ա. Արտոյան
«Թուրքիան և հայկական հարցը», Ալ. Գյուլեգով
«Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ», Հ. Մինասյան
«Հայերի ցեղասպանությունը և եվրոպական հրապարակախոսությունը», Մ.Ամիրխանյան
Թարգմանություններ
«Մշո ճառընտիր», Անտոնիանա Արսլան
«Նամակներ աշխարհին», Բ. Կենտավսկի
«Տարսոնի կարմիր գորգերը մի կնոջ հուշերում`1909 թվական հայկական կոտորածների մասին», Հելեն Դավեպորտ Գիբոնս
«Երբ ժամն էր ընտրության», Անտոն Դոնչեք
«Ճանապարհ տնից. մի հայուհու պատմություն»,Դ. Խրդյան
«Ժանդարմը», Մարկ Բաստյան
«Մայրիկ», Անրի Վեռնոյ
«Մուսա լեռան 40 օրը», Ֆրանց Վերֆել
«Ինձ առանց լվանալու կթաղեք», Գյուլչիչեք Գյուլեն Թեքին
«Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ», Լևոն Զարեհ Ջրմելյան
Թարգմանություններ` հայերենից այլ լեզուներ
«Եղեռնապատում», Կ.Գաբիկյան
«Անդրանիկ», Ս. Խանզադյան
Եղեռնի զոհ գնացած հայ գրողների ու բանաստեղծների երկերի թարգմանությունները անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, ռուսերենով, «Հողը կխոսի գերմաներեն», «Հողը կխոսի անգլերեն», «Հողը կխոսի ֆրանսերեն», «Հողը կխոսի ռուսերեն»:
«Թուրքերը թուրքերի մասին»,Ս.Պողոսյան
«Մարութա սարի ամպերը», Մուշեղ Գալշոյան
«Մենք և մեկ 100 տարին», ալբոմ
«Շշուկների մատյանը», Վարուժան Ոսկանյան
Որոշ գրքեր ունեցել են նաև էլեկտրոնային, հրատարակություններ` խտասկավառակների ձևով։
Դրանք են`
«Ոտքի, դատարանն է գալիս» Պերճ Զեյթունցյանի գործի ռադիոբեկամականացումը, Գրիգոր Զոհրաբի «Նովելները», Գուրգեն Մահարիի «Այրվող այգեստանները», Դանիել Վարուժանի «Գացին երգը», Անրի Վեռնոյի «Մայրիկը», Ֆրանց ֆերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Սիամանթոյի և Ռուբեն Սևակի բանաստեղծությունները:
2012թ. տպագրվել է Մ. Աղասանյանի «Ցեղասպանության արտացոլումը ռուսական պոեզիայում», իսկ 2013թ. Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» ստեղծագործությունները։










