Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը՝ Money Monster ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)

17:17 • 20.04.15

Տաբլոիդները համառորեն գրում են, թե հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը բաժանվել են: Սակայն այս աստղային զույգի միակ խնդիրը ռոմանտիկ հանդիպումների համար ժամանակի սղությունն է, գրում է tatler.ru-ն: Ընդ որում՝ հոլիվուդյան դերասանը և նրա իրավաբան կինը հաջողությամբ հաղթահարել են նաև այս խոչընդոտը. այժմ Ամալն այցելում է Ջորջին նաև նկարահանումների ժամանակ: Օրերս Ամալ Ալամուդինին նկատել են «Փողային հրեշը» դետեկտիվ թրիլերի նկարահանումների ժամանակ:

 

Նկարահանման հարթակում Ամալն ամուսնուն «բռնացրել» է մեկ այլ կնոջ՝ վաղեմի գործընկեր Ջուլյա Ռոբերթսի գրկում, այնպես որ սիրային հանդիպումը վերածվել է ընկերական ժամանցի, գրում է լրատվամիջոցը։

 

Լուսանկարներից դատելով՝ ֆիլմի ռեժիսոր Ջոդի Ֆոստերն աշխատանքային ընդմիջմանն այնքան էլ ուրախ չի եղել, նա, ինչպես հայտնի է, լուրջ և խիստ կին է:

 

 

Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը՝ Money Monster ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)