Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է նորածին որդու լուսանկարը

08:39 • 20.04.15

Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է իր նորածին որդու առաջին լուսանկարը, գրում է Газета-ն։

 

Լուսանկարում, որը երգիչը տեղադրել է Instagram-ում, Թիմբերլեյքի կինն է՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, իրենց որդու հետ։

 

Այն մասին, որ զույգը որդի է ունեցել, հայտնի էր դարձել ապրիլի 11-ին։ Նա Թիմբերլեյքի և Բիլի առաջին երեխան է։

Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է նորածին որդու լուսանկարը