Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը ցանկանում են ամռան վերջին սիրիացի երեխայի որդեգրել
Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը` Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, ըստ քաջատեղյակ աղբյուրի, պատրաստվում են սիրիացի երեխայի որդեգրել, ով իրենց բազմանդամ ընտանիքում կլինի 7-րդ երեխան:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, զույգը նման որոշում է կայացրել Ջոլիի` սիրիացի փախստականների ճամբարներ այցելությունից հետո:
Նրանց մտերիմ ընկերը պատմել է, որ սիրիացի երեխայի որդեգրման գործընթացը կսկսվի ամռան վերջին, քանի որ և՛ Ջոլին, և՛ Փիթը շատ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեն: Աղբյուրը հավելել է, որ զույգը մտադիր է աղջիկ երեխայի որդեգրել:
Բրիտանական պարբերականը նշում է, որ ավելի քան 4 տարի տևող սիրիական պատերազմի հետևանքով 100.000-ից ավելի երեխա միակողմանի կամ լրիվ ծնողազուրկ է դարձել:










