Բլեյք Լայվլին ներկա է եղել «Ադալինի դարը» ֆիլմի նյույորքյան պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բլեյք Լայվլին երեկ երեկոյան Նյու Յորքում ներկա է գտնվել «Ադալինի դարը» ֆիլմի պրեմիերային, որում գլխավոր դերակատարներն են շիկահեր գեղեցկուհին ու հոլանդացի դերասան Միխայիլ Հաուշմանը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, ընդամենը մի քանի ամիս առաջ մայրացած Լայվլին կարմիր գորգին է հայտնվել սքանչելի տեսքով: Դերասանուհու բարեկազմությունն ընդգծել է ալ կարմիր երեկոյան ճոխ զգեստը:
Հայտնի է, որ նյույորքյան պրեմիերայից հետո կայացել է նաև փակ խնջույք, որին Լայվլին ներկայացել է արդեն կերպարանափոխված:













