«Ինչպես ջուրը քարին». ամերիկահայ գրող Դանա Ուոլրաթը կներկայացնի իր նոր գիրքը
Ապրիլի 22-ին, ժամը 19-ին, «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում տեղի կունենա ամերիկացի գրող Դանա Ուոլրաթի «Ինչպես ջուրը քարին» (Like Water on Stone) գրքի շնորհանդեսը։
Դանան Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է։ «Ինչպես ջուրը քարին» չափածո վեպը պատմում է իր տատիկի 100 տարի առաջվա ճամփորդության մասին։ Պոեզիայի լեզվով նա ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից պատկերներ ու նկարագրություններ։
Գիրքն արժանացել է «Համաշխարհային հանրության համար հռչակավոր գիրք», «Բենք Սթրիթ քոլեջի կրթության լավագույն գիրք» մրցանակներին։ Անվանակարգվել է ԵԳՍԱ «Լավագույն գիրք» և CBC-ի տարվա մրցանակին։
Դանա Ուոլրաթը գիտնական է, 2012-13 թթ. Եղել է Հայաստանում։ Նա ունի նաև գրաֆիկական հուշեր, որոնք պատմություններ են իր մոր մասին։ Այդ աշխատանքը Երևանի գրաֆիկական հումորի միջազգային փառատոնին ստացել է «Արևավիշապ» արծաթե մեդալ։
Ուոլրաթը մարդաբանության վերաբերյալ առաջատար դասագրքերի համահեղինակ է։ Նրա գրքերին ու գիտական թեզերին ծանոթ են նաև Ամերիկայում և Եվրոպայում։
«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն (ապրիլի 20-29) անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:











