Ամերիկացի արվեստագետը հայտնի մարդկանց դիմանկարներ է ստեղծում... շան մազից. լուսանկարներ
Կոլումբիական արմատներով ամերիկացի արվեստագետ և օպերային երգիչ Մաթեո Բլանկոն հայտնի մարդկանց դիմանկարներ է ստեղծում արտասովոր «նյութերից»:
Oddity Central-ը հայտնում է, որ այս անգամ նա օգտագործել է շան մազ: Նա այս ոգեշնչումն ունեցել է Ջոն Լենոն լսելիս: Համապատասխանաբար էլ ստեղծել է Լենոնի, ինչպես նաև` Մայքլ Ջեքսոնի և Ջիմի Հենդրիքսի շնամազ-դիմանկարները:
Այս աշխատանքներն արդեն գնել է Օռալդոյում գործող Ripley’s Odditorium պատկերասրահը: Նախկինում Բլանկոն դիմանկարներ էր ստեղծել գետնընկույզից:
















