Գերման-կրտսերը Դովլաթովի մասին ֆիլմ կնկարահանի
Ալեքսեյ Գերման-կրտսերը Սանկտ Պետերբուրգում արտիստներ է փնտրում «Դովլաթով» ֆիլմի գլխավոր հերոսների համար, նշվում է ֆիլմի պրոդյուսերների մամուլի հաղորդագրությունում։
Ինչպես փոխանցում է Газета-ն՝ սյուժեի հիմքում կլինի հայազգի գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի օրերի մասին պատմությունը։ Հաղորդվում է նաև, որ ֆիլմի հեղինակները մտադիր են այն նկարահանել աշնանը՝ առավելագույնս հավաստի վերստեղծելով 1970-ականների Լենինգրադը։ Բազմաթիվ փողոցներում համապատասխան դեկորացիաներ կտեղադրվեն։
Ալեքսեյ Գերման-կրտսերը գրողի մասին պատմական նյութեր հավաքելով է զբաղվում արդեն 3 տարի։ Հավաքում է փաստաթղթեր արխիվներից, բանակցություններ և խորհրդակցություններ վարում Դովլաթովի ընտանիքի հետ, որը գիտի նախագծի մասին և աջակցում է դրա ստեղծմանը։










