Հայտնի են այս տարվա Պուլիտցերյան մրցանակակիրները

12:44 • 21.04.15

Նյու Յորքում երեկ հայտարարվել են գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ոլորտում ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրները։ Այս տարի բացառիկ առաջատար է The New York Times թերթի թիմը, որն արժանացել է 3 մրցանակի, գրում է Deutsche Welle-ն։

 

Մասնավորապես, մրցանակի են արժանացել թերթի այն նյութերը, որոնք եղել են Էբոլա վիրուսի մասին («Միջազգային ռեպորտաժի համար») և այդ նույն թեմայով լուսանկարիչ Դենիել Բերեխուլակի աշխատանքները («Գեղարվեստական լուսանկարչության համար»)։ Բացի այդ, թերթի լրագրող Էրիկ Լիպթոնն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի լոբբիստների ազդեցության մասին լրագրողական հետաքննության համար։

 

«Հանրությանը ծառայելու համար» պատվավոր մրցանակին արժանացել է Post and Courier թերթի խմբագրությունը մի շարք հոդվածների համար, որոնք պատասխանում են հետևյալ հարցին՝ ինչո՞ւ է Հարավային Կարոլինա նահանգը մահացու վտանգավոր կանանց համար։

 

Լավագույն գեղարվեստական ստեղծագործություն է ճանաչվել Էնթոնի Դորի «Մեզ անտեսանելի լույսը» վեպը։ Պարգևատրվել է նաև Դևիդ Քերթցերի գիրքը, որը Հռոմի պապ Պի 6-րդի և Մուսոլինիի հարաբերությունների մասին է։
 

Հայտնի են այս տարվա Պուլիտցերյան մրցանակակիրները