Սերժ Թանկյանն ու System of a Down–ը ժամանեցին Հայաստան

14:27 • 21.04.15

Երևանի ժամանակով ժամը 14:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Երևան-Մոսկվա ինքնաթիռը, որով Հայաստան ժամանեցին System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտները` Սերժ Թանկյանի հետ միասին:
 

Նշենք, որ օդանավակայանի VIP սրահում են բազմաթիվ լրագրողներ, սակայն Սերժ Թանկյանին ու մյուս երաժիշտներին դիմավորելու եկած խմբի պրոդյուսերը լրագրողներին թույլ չի տալիս լուսանկարահանել նրանց:
 

Հիշեցնենք, որ նախօրերին Մոսկվայում կայացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Այն ստեղծվել է ծագումով հայ ամերիկացի կինոգործիչների կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։

 




 

 

Սերժ Թանկյանն ու System of a Down–ը ժամանեցին Հայաստան