Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել (տեսանյութ)
Ուկրաինայի Նիկոլաևի շրջանային գիտական գրադարանում ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել, գրում է genocide.org.ua-ն։
Ցուցադրությանը ներկայացվել են ցեղասպանության ականատեսների լուսանկարները, ԱՄՆ Կոնգրեսի փաստաթղթերի արխիվը։ Ներկայացված են նաև տեղական մամուլի 1915-1917թթ. հրապարակումները, որոնք վկայում են ցեղասպանության մասին։
Ցուցադրության կազմակերպիչն է Ուկրաինայի հայերի միությունը։
Ավելի վաղ թեմատիկ միջոցառումներ են անցկացվել Կիևում, Ժիտոմիրում, Պոլտավայում, Չերնիգովում, Զապորոժյեում, Օդեսայում, Խարկովում, Կիրովոգրադում, Խերսոնում և Դնեպրոպետրովսկում։










