Ուիթնի Հյուսթոնի՝ կոմայից դուրս եկած դուստրը գլխուղեղի անդառնալի վնասվածք ունի
Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիստինայի մոտ կոմայից դուրս գալուց հետո գլխուղեղի անդառնալի վնասվածք է հայտնաբերվել, գրում է New York Daily News-ը:
Ինչպես պատմել է Ուիթնի Հյուսթոնի մայրը, թոռնիկն այդպես էլ ուշքի չի եկել կոմայից դուրս գալուց հետո:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, փետրվարի մեկին գտել էին իր տան լոգարանում անգիտակից վիճակում և տեղափոխել հիվանդանոց:










