Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայում

08:53 • 22.04.15

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում», կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները, գրում է РИА Новости-ն։

 

Համերգի ընթացքում Ազնավուրը կկատարի իր լավագույն երգերը։ Ծրագրում ստեղծագործություններ են 7 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։

 

Նախորդ տարի Մոսկվայում Ազնավուրի համերգը վերջինն էր հայտարարվել իր կարիերայում, սակայն բազմաթիվ խնդրանքների արդյունքում 90-ամյա շանսոնյեն կրկին համերգ կտա։

Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայում