System of a Down ռոք խմբի համերգը Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում մեկնարկեց System of a Down ռոք խմբի՝ «Արթնացրեք հոգիները» համերգը:Չնայած եղանակային վատ պայմաններին՝ հրապարակում են խմբի բազմաթիվ երկրպագուները:
Նախքան համերգի մեկնարկը երկպագուները, ոմանք՝ եռագույններով, ձեռքերը պարզած` ողջունում էին ռոք երաժիշտներին: Եվ նրանց հիանալի տրամադրություն ու ոգևորությունը չէր փչացնում անգամ ժամանակ առ ժամանակ տեղացող անձրևը:










