Ադելը գլխավորել է մինչև 30 տարեկան ամենահարուստ բրիտանացի երաժիշտների ցուցակը

13:27 • 23.04.15

Երգչուհի Ադելը գլխավորել է մինչև 30 տարեկան ամենահարուստ բրիտանացի երաժիշտների ցուցակը։ 2014-ին նա վաստակել է 5 մլն ֆունտ ստերլինգ, իսկ ընդհանուր կարողությունը 50 մլն է։ Դա թույլ է տվել նրան պահպանել ցուցակի առաջին հորիզոնականը, գրում է Газета-ն։

 

Ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է One Direction խումբը, ում կարողությունը գնահատվում է 25 մլն ֆունտ ստերլինգ։ Այդպիսին են The Sunday Times Rich List նոր ցուցակի տվյալները։

 

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ընդհանուր ցուցակը գլխավորում է Փոլ Մաքքարթնին՝ 730 մլն ֆունտ ստերլինգ կարողությամբ։

Ադելը գլխավորել է մինչև 30 տարեկան ամենահարուստ բրիտանացի երաժիշտների ցուցակը