«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակության սցենարը կգրի նաև հեղինակի ամուսինը
Աղմկահարույց «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակության սցենարի վրա կաշխատի նաև հեղինակի ամուսինը, գրում է Интерфакс-ը։
Ըստ տեղեկությունների՝ Է.Լ.Ջեյմսը սցենարի աշխատանքներում ներառել է նաև իր ամուսնուն՝ Նիալ Լեոնարդին։ Նախկինում նա գրել է սցենարներ մի շարք սերիալների համար։
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրոդյուսեր Մայքլ դե Լուկան հաստատել է, որ Լեոնարդը կաշխատի ֆիլմի սցենարի վրա։
Նշվում է, որ Լեոնարդը մասնակցել է նաև «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի առաջին մասի սցենարի աշխատանքներին, սակայն նրա անունը չի նշվել։










