Գերմանիան և Իրաքը միավորվել են մշակութային վանդալիզմի դեմ պայքարում

10:55 • 23.04.15

Գերմանիան և Իրաքը մտադիր են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման ներկայացնել մշակութային վանդալիզմի դեմ համատեղ բանաձևի նախագիծ, վանդալիզմ, որն իրականացնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, գրում է Deutsche Welle-ն։

 

Բանաձևը դատապարտում է անտիկ ժառանգության ոչնչացումը և կոչ է անում ուժեղացնել Իրաքում մշակութային օբյեկտների հսկողությունը։

 

Եկել է միջազգային հանրության կողմից կտրուկ քայլերի ժամանակը, նշել է Գերմանիայի ԱԳՆ մշակութային հարցերով ներկայացուցիչ Մարիա Բյոմերը։ Վերջին շրջանում Իրաքում ծայրահեղականները ոչնչացրել են մի շարք պատմական հուշարձաններ՝ վանդալիզմի գործողությունները պատճառաբանելով իսլամում մարդու և Աստծո պատկերների արգելքով։

Գերմանիան և Իրաքը միավորվել են մշակութային վանդալիզմի դեմ պայքարում