Փոլ Մաքարթնին գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ցուցակը
Փոլ Մաքարթնին գլխավորել է Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ցուցակը, գրում է gazeta.ru-ն: Նրա կարողությունը 1,1 միլիարդ դոլար է:
Վերջին տարվա ընթացքում Մաքարթնին իր կարողությունն ավելացրել է 30 միլիոն դոլարով: Նրա կնոջն ընդհանուր առմամբ պատկանում է 225 միլիոն դոլար. նա ունի բեռնափոխադրումների ընկերություն:
Ցանկում երկրորդը թատերական կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերն է՝ 976 միլիոն դոլար կարողությամբ, երրորդը՝ U2 ռոք խումբը՝ 637 միլիոն դոլարով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երգչուհի Ադելը գլխավորել է մինչև 30 տարեկան ամենահարուստ բրիտանացի երաժիշտների վարկանիշային աղյուսակը:










