Սանկտ Պետերբուրգում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել
Սանկտ Պետերբուրգի Նկարիչների միության մեծ պատկերասրահում ապրիլի 22-ին բացվել է «Հայկական քաղաքակրթությունը մեծ մշակույթների հայելիում» խորագրով ցուցադրություն, հայտնում է konkretno.ru-ն։
Ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Այն Հայաստանի 6000-ամյա պատմության լուսանկարային անդրադարձն է։
Գրականագիտական մասը, որը հիմնված է հայ պատմաբանների աշխատությունների և մի շարք եվրոպացի գիտնականների նորագույն հետազոտությունների վրա, պատմում է հայկական էթնոսի և հայկական քաղաքակրթության ձևավորման հիմնական փուլերի մասին։
Ցուցադրությունը պատմում է նաև Հայաստանում քրիստոնեության ծագման, ինչպես նաև Ցեղասպանության մասին։
Ցուցահանեդեսը կգործի մինչև մայիսի 2-ը։










