Շակիրան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

10:46 • 23.04.15

Հայտնի երգչուհի Շակիրան համացանցում է տեղադրել Գինեսի ռեկորդների գրքից ստացած վկայականներով լուսանկար, գրում է loveradio.ru-ն։

 

Վկայականները խոսում են այն մասին, որ երգչուհին ռեկորդ է սահմանել Facebook-ում իր 100 միլիոնի հասնող հետևորդների թվով։

 

Շակիրան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ իրեն աջակցելու համար։

 

Թեև, ինչպես նշում է աղբյուրը, վերջին շրջանում բլոգերներին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե երգչուհու կարիերան, այլ նրա հարաբերությունները Ժերար Պիկեի հետ։

Շակիրան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում