System of a Down-ի համերգին սպասելիս (լուսանկարներ, տեսանյութ)

16:42 • 23.04.15

Երևանի Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի համերգին ներկա լինելու համար այսօր երիտասարդներից ոմանք հերթ էին պահել վաղ առավոտվանից:


Շատերը եկել էին «պատրաստված»՝ հովանոցներով, վերմակներով՝ խոտերին պառկելու համար:


Ներկա են ոչ միայն հայ, այլև Հայաստանում այս օրերին գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկներ` Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Խորվաթիայից, Գերմանիայից:

Շատերը ժամանակը կարճում էին կիթառ նվագելով:  


Ժամը 16-ից սկսած գնալով ավելանում է քաղաքապետարանին հարող պուրակին մոտեցող երիտասարդների թիվը:

 

 

 

System of a Down-ի համերգին սպասելիս (լուսանկարներ, տեսանյութ)