Ավելորդ ճարպերը հալեցնելու հիանալի եղանակ՝ բանանի կոկտեյլի օգնությամբ

00:29 • 24.04.15

 Ավելորդ քաշի և ճարպի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը և ակտիվ մարզանքներ անել: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը ճարպերը արագ  հալեցնելու համար սննդակարգում պետք է կիրառել բանանի կոկտեյլը, որը հիանալի  և համեղ միջոց է:


Օրվա մեջ ընդունվող  ուտելիքի մի մասը կարելի է փոխարինել այս համեղ խմիչքով, որը միաժամանակ կնպաստի ավելորդ ճարպերի վերացմանը:


Բաղադրիչներ`


1 բանան


1 խնձոր


1 նարինջ


1 թեյի գդալ թարմ կիտրոնի հյութ


70 մլ ջուր


Պատրաստման եղանակը`


Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միատարր զանգված ստանալը: Այս խառնուրդը խմեք ճաշին կամ ընթրիքին` ուտելիքի փոխարեն:


Առավել լավ օգուտ ստանալու համար այն ըմպեք մարզանք անելուց, քայլելուց, հեծանվարշավից  կամ որևէ այլ ակտիվ վարժանքից հետո:


 

Ավելորդ ճարպերը հալեցնելու հիանալի եղանակ՝ բանանի կոկտեյլի օգնությամբ