Հայոց ցեղասպանության քննարկման համար ցանկացա հարթակ ստեղծել. ռեժիսոր Ֆաթիհ Աքըն

09:48 • 24.04.15

Հայոց ցեղասպանության մասին The Cut ֆիլմի ռեժիսոր, գերմանաբնակ թուրք Ֆաթիհ Աքընն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան փոխվել է, և այդ փոփոխության մի մասնիկն էլ ինքն է:



Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բիրգյուն» կայքը, հայտնի ռեժիսորն ընդգծել է Ցեղասպանության փաստին առերեսվելու անհրաժեշտությունը:

 

«Ընտանիքս թուրք է: Հայոց ցեղասպանությունը մեր պատմության և մշակույթում այլ տեղ ունի: Դա մի կետ է, որը ոչ բոլորը գիտեն և ոչ բոլորն են խոսում: Ֆիլմ նկարելու ամենամեծ պատճառն էլ այն էր, որ ցանկացա մարդկանց համար այդ ցավերը քննարկելու համար հարթակ ստեղծել: Կարծում եմ, որ թուրք ժողովուրդը պատրաստ էր նման ֆիլմի»,-ասել է նա:



Աքընը նշել է, որ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահը բեկում է առաջացրել:

«Վերջին 8 տարում՝ Հրանտի սպանվելուց հետո, շատ բան փոխվեց: Դա շրջադարձային եղավ: Պետությունը հասկացավ, որ նման քաղաքականությունն անիմաստ է: Դեպքից հետո 100 հազար մարդ փողոց դուրս եկավ: Եվ այդ մարդիկ հայ չէին, թուրք էին: Բոլորն ասում էին. «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Այդ ամենը ցույց տվեց, որ ժողովուրդը հայերի հանդեպ պետական քաղաքականությանը չի աջակցում»,-ասել է նա:

Հայոց ցեղասպանության քննարկման համար ցանկացա հարթակ ստեղծել. ռեժիսոր Ֆաթիհ Աքըն