World Photography Awards մրցույթում հաղթել են Էբոլայի մասին պատմող լուսանկարները (լուսանկարներ)
Getty Images ամերիկյան ֆոտոգործակալությունում աշխատող լուսանկարիչ Ջոն Մուրը հաղթել է World Photography Awards մրցույթում և արժանացել մրցանակի, գրում է Daily Mail-ը:
Նրա լուսանկարները հիմնականում պատկերում են թախծալի և սարսափելի տեսարաններ այն երկրներից, որտեղ 2014-ին մոլեգնել է Էբոլա վիրուսի համաճարակը:
Հաղթողներին ընտրող ժյուրիի անդամներն ասել են, որ Ջոնի աշխատանքներն առանձնացել են իրենց «կարեկցանքով և փոխըմբռնումով»:
Ֆոտոմրցույթին ներկայացվել էին 13 լուսանկարիչների աշխատանքներ՝ մի շարք անվանակարգերում, ներառյալ՝ մշակույթ և բնություն, սակայն հաղթող է ճանաչվել միայն Մուրը:
Լուսանկարիչ՝ Ջոն Մուրը

Մուրի աշխատանքները




Յոնգ Լին Թանի աշխատանքը Մալայզիայից

Ֆրանսիացի Սեբաստիան Գիլ Միրանդայի լուսանկարը


Բրիտանացի լուսանկարիչ Սայմոն Նորֆոլկի՝ Քենիայում արված աշխատանքը


Ռուբեն Ալգադո Եսկուդերոյի՝ Մյանմայում արված լուսանկարը


Ռումինացի Կոսմին Բումբուցի աշխատանքը հաղթել է «Ճարտարապետություն» անվանակարգում


Իտալացի լուսանկարիչ Ջիովանի Տրոլիոյի աշխատանքը՝ արված Բելգիայում











