Ռուսական հեռուստաալիքով ցուցադրվել է «Ցեղասպանություն. Սկիզբ» ֆիլմը (տեսանյութ)

15:06 • 25.04.15

RTД վավերագրական ալիքի եթերում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին «Ցեղասպանություն. Սկիզբ» ֆիլմը։

 

Ինչպես հայտնում է RT-ն, ֆիլմի կենտրոնում ականատեսների հիշողություններն են, որոնք ցեղասպանության տարիներին երեխաներ են եղել։

 

Այդ տարիներին որոշ ընտանիքների հաջողվում է փրկվել։ Այդ ժամանակից ի վեր Գուդաութի քաղաքում, որը Սև ծովի ափին է, ապրում է մեծ հայկական սփյուռք։ Այստեղ է ծնվել Հովակիմ Թահմազյանը։ Մի անգամ նա ընտանեկան արխիվում հայտնաբերում է իր պապի օրագիրը, ով եղել է սարսափելի դեպքերի ականատեսը։ Հովակիմը որոշում է մեկնել Թուրքիա՝ պատմական հայրենիքը տեսնելու և իր նախնիների մասին գեթ մի հուշ գտնելու համար։

 

Ռուսական հեռուստաալիքով ցուցադրվել է «Ցեղասպանություն. Սկիզբ» ֆիլմը (տեսանյութ)