Էլեկտրական զգացում ունեցա համերգին. Սերժ Թանկյան
Sistem of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի համար անսպասելի չէր, որ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայացած համերգին եկել էին հազարավոր մարդիկ։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին Սերժ Թանկայնը նշեց, որ դա ավելի շատ անակնկալ էր խմբի մյուս տղաների համար։
«Ես արդեն երկու անգամ համերգ ունեցել էի Հայասատանում և արդեն զգացել էի հայ երիտասարդների եռանդը։ Դա ավելի շատ ուրախություն էր մյուսների համար, բայց ես էլ այսքան մարդ չէի սպասում»,-ասաց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ավանդույթ դառնա, և SOAD-ը մշտապես ապրիլի 24-ին համերգով հանդես գա Հայաստանում, Սերժ Թանկյանը պատասխանեց. «Տղոց հետ կխոսամ այդ մասին»։
Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած իր զգացումների մասին, Սերժ Թանկյանն ասաց՝ համերգի օրը ունեցել է այնպիսի զգացում, որ երբևէ չի զգացել։
«Ինչ-որ էլեկտրական զգացում էր։ Հիշում եմ, որ համերգի ժամանակ ասում էի՝ «վաու», երբեք շուի մեջ չեմ ասած «վաու», իսկ այդ օրն ասում էի»,-ասաց նա։










