Հայկական ժողովրդական երգն էլ կարող է դառնալ ջազ-ստանդարտ. Տիգրան Համասյան
Ինչու ոչ, հայկական ժողովրդական երգը կարող է դառնալ ջազ-ստանդարտ: Այս մասին այսօր SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ հայկական մշակույթի ու արվեստի թեմայով քննարկմանը հայտարարեց աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը`ի պատասխան հարցի, թե իր վերջին տարիների ձայնագրությունները լիքն են հայկական երգերի մշակումներով:
Տիգրան Համասյանը, ի պատասխան նկատեց. «Շատ հնարավոր է։ Ջազ ստանդարտները սկսվեցին, երբ ամերիկյան ջազմենները վերցրին մյուզիքլների երգերը, ու այստեղից սկսվեց ջազ ստանդարտ հասկացությունը»:
Նա իբրև օրինակ բերեց ամերիկյան Բոստոն քաղաքին կից Բերքլիի դպրոցում (հայտնի ջազ համալսարան է) իր կատարումը, երբ նվագելուց բացի նաև փորձել է երգել ու իր ձայնը կտրված է եղել, լսարանը, ամերիկացիներ, օտարներ սկսել են երգել հայ ժողովրդական մեղեդիների վրա մշակած գործը: «Պետք էր տեսնել, թե ինչպես էին ամերիկացիները երգում հայկական ժողովրդական մեղեդիները»,- ասաց Տիգրան Համասյանը:










