Դևիդ Բեքհեմն իր 40-ամյակը կնշի Մարաքեշում՝ այլ աստղերի հետ
Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը` Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը, շուտով՝ մայիսի 2-ին, պատրաստվում է նշել ծննդյան 40-րդ տարեդարձը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Բեքհեմն այս կապակցությամբ պատրաստվում է ճոխ խնջույք կազմակերպել Մարոկկոյում, ավելի հստակ՝ Մարաքեշում:
Հայտնի է, որ աստղային հյուրերի ցանկում են դերասաններ Թոմ Քրուզն ու Լիվ Թայլերը, ռեժիսոր Գայ Ռիչին, ճանաչված շեֆ- խոհարար Գորդոն Ռամզին: Նրանց բոլորի տեղափոխման հարցերը հոգալու է հոբելյարը:
Նշվում է, որ ծննդյան առթիվ Բեքհեմն արդեն վարձակալել է 5- աստղանի հյուրանոց, որտեղ կատարյալ հանգստի համար կան բոլոր հարմարությունները:










