Պերուում գյուղացիները վերականգնել են ինկերից մնացած միակ խոտից կամուրջը. լուսանկարներ
Պերուի Կեշուա Չակա բնակավայրում գյուղացիները վերականգնել են ինկերից մնացած միակ կամուրջը:
Daily Mail-ի փոխանցմամբ` դա հնարավոր է դարձել գյուղացիների կյանքի վտանգման միջոցով, քանի որ կամուրջը կապում է անդունդի երկու եզրերը: Ի դեպ, վերականգնման համար ձեռքով գործված խոտով կապեր են օգտագործվել` այն նույն մեթոդը, ինչ իրենց ինկ նախնիներն էին օգտագործում:
Կամուրջը ձգվում է 100 ոտնաչափ բարձրության վրա, ունի 90 ոտնաչափ երկարություն:
Անդերում՝ ինկերի թագավորությունում, կամուրջները «ձեռագործ» էին բառի բուն իմաստով:
















