ՌԴ-ում ցեղասպանության մասին «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի առաջին ընթերցողներն են դարձել Պոզները, Դիբրովը, Ժիրինովսկին

16:53 • 27.04.15

Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» համաշխարհային բեսթսելերը 2015թ. ապրիլի 24-ից հասանելի է նաև Ռուսաստանում։ Գիրքը մեծ հեղինակություն է ձեռք բերել ԱՄՆ-ում՝ վաճառքի առումով զբաղեցնելով բարձր հորիզոնականներ, և ճանաչվել է տարվա լավագույն գիրք, գրում է yerkramas.org-ը։

 

Հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները սկսել է կարդալ գիրքը, և նրա առաջին տպավորությունը հետևյալն է՝ «Այս գիրքը բացահայտում է, այն իր ազդեցության տակ է պահում առաջինից մինչև վերջին բառը»։

 

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին հիացրել է հեղինակի տաղանդը և «ցավը գիտակցելու, վերապրելու և բարձր գեղարվեստական ստեղծագործության վերածելու» ունակությունը։

 

Հեռուստալրագրող Դմիտրի Դիբրովը նույնպես խոսում է հեղինակի յուրահատուկ տաղանդի մասին։ «Նա կարողացել է հեռանալ իր անձնական ապրումներից ու հույզերից՝ վարպետորեն փոխանցելով սիրո պատմությունը սարսափելի և արյունալի խելագարության ֆոնին։ Մյուս կողմից, ես չեմ զարմանում, որ գիրքը բեսթսելեր է դարձել աշխարհի շատ երկրներում։ Այս պատմությունն անտարբերության ոչ մի հնարավորություն չի թողնում»,- նշել է Դիբրովը։

 

Այս գիրքը ստացել են շատ հայտնի և հեղինակավոր քաղաքական գործիչներ, էստրադայի, կինոյի և թատրոնի աստղեր։ Նրանց թվում են Արթուր Չիլինգարովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Իվան Օխլոբիստինը, Ալեքսանդր Մարշալը, Ալեքսանդր Ռևան, Օլգա Կաբոն և շատ ուրիշներ։ Նրանք բոլորը խորհուրդ են տալիս կարդալ «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը և ծանոթանալ Հայոց ցեղասպանության պատմությանն ամենաանսովոր տեսանկյունից։

 

ՌԴ-ում ցեղասպանության մասին «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի առաջին ընթերցողներն են դարձել Պոզները, Դիբրովը, Ժիրինովսկին