Հանրահայտ «Քրոնոս» քառյակը համերգ կունենա Երևանում

17:39 • 27.04.15

Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում ապրիլի 28-ին ժամը՝ 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս  նվիրված լեգենդար «Քրոնոս» քառյակի բացառիկ համերգին:

 

«Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա  հենց ապրիլի 29-ին՝ ժամը 19:30-ին, նույն դահլիճում կայանալիք համերգի ժամանակ:

 

 

Հանրահայտ «Քրոնոս» քառյակը համերգ կունենա Երևանում