Շվեյցարիան վաճառքի է հանել I դարին պատկանող հռոմեական ամֆիթատրոնը

23:08 • 27.04.15

Շվեյցարիայում վաճառքի է հանվել հնագույն ամֆիթատրոնը, որը տարիներ առաջ վերանորոգվել 4.8 մլն եվրոյով: 

Ինչպես գրում է Euromag-ը` ամֆիթատրոնն իր ծաղկուն շրջանում մինչև 10 000 հանդիսատես էր ընդունում:  Ներկայում այն ամենահին հռոմեական  ամֆիթատրոնն է Շվեյցարիայի տարածքում: Այն թվագրվում է մեր թվարկության առաջին դարին և գտնվում է Վինդիշ քաղաքում:

Նման հնագույն կառույցը վաճառքի հանելու իրենց որոշումը երկրի իշխանությունները մեկնաբանում են նրանով, որ պատմական կառույցների պահպանումը իշխանությունների հիմնարար պարտավորությունների մեջ չի մտնում:

Ամֆիթատրոնն ամենամեծն է Շվեյցարիայում` 112 մետր երկարությամբ և 98 մետր լայնությամբ:  Այժմ փայտյա նստարաններն ու պատերն անհետացել են, սակայն մասնագետները կարծում են, որ  կառույցի բարձրությունը ժամանակին հասել է 14 մետրի:


 

Շվեյցարիան վաճառքի է հանել I դարին պատկանող հռոմեական ամֆիթատրոնը