«Ֆորսաժ-7»-ը դարձել է չինական կինովարձույթի բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմը
Հոլիվուդյան «Ֆորսաժ- 7» մարտաֆիլմը, որի ռեժիսորն է Ջեյմս Վոնը, ճանաչվել է չինական կինովարձույթի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, կինովարձույթում հայտնվելու առաջին 15 օրում այն հավաքել է 325.800.000 դոլար` գերազանցելով «Տրանսֆորմերներ. բնաջնջման դարաշրջան» ֆիլմի ցուցանիշը (319 մլն դոլար):
Ոլորտի մասնագետները ֆիլմի այսպիսի հաջողությունը կապում են այն փաստի հետ, որ «Ֆորսաժի» հաջորդ մասը նկարահանվելու է Չինաստանում: Բացի այդ, կապ ունի նաև այն, որ ֆիլմի 7-րդ մասի գլխավոր դերակատարներ Վին Դիզելը, Ջեյսոն Սթեթհեմն ու Միշել Ռոդրիգեսը ժամանել են Պեկին` մասնակցելու պրեմիերային:










