Վերջին 20 տարում նորոգված 300 ձեռագրերը Եղեռնի ճանապարհով են հասել մեզ. Մատենադարանի աշխատակից

14:04 • 28.04.15

Վերջին 20 տարվա 300 նորոգված ձեռագրերը Եղեռնի ճանապարհով եկած ձեռագրերն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի վերականգնողական  բաժնի վարիչ Էլիազյան Գայանեն։


«Ամբողջ աշխարհում կան ձեռագրեր` Երուսաղեմում, Սիրիայում , Վիեննայում, Սուրբ Ղազարում, Բեռլինի ազգային գրադարանում, Լոնդոնի ազգային գրադարանում:  Որտեղ հայեր կան, որոնք փրկվել են Եղեռնից, իրենց հետ տարել են ձեռագրեր»,- ասաց նա:


Նա նաև նշեց, որ Անթիլիասում ևս Եղեռնից փրկված 152 ձեռագիր կա, իսկ Նոր Ջուղայում 700 ձեռագիր կոնսերվացվել է:


Հիշեցնենք, որ այսօր  Մատենադարանի մեծ դահլիճում մեկնարկել է  «Վերապրած մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Վերջին 20 տարում նորոգված 300 ձեռագրերը Եղեռնի ճանապարհով են հասել մեզ. Մատենադարանի աշխատակից