YouTube-ը գեղարվեստական ֆիլմեր կթողարկի
YouTube-ը ծրագրում է գեղարվեստական ֆիլմերի թողարկում սկսել: Այս մասին հայտնում է Russia Today-ը։
Այս նախաձեռնության մեջ YouTube-ին կաջակցի AwesomenessTV ստուդիան: Ըստ ծրագրի` առաջիկա 2 տարիներին YouTube-ը մի քանի ֆիլմ կներկայացնի, ընդ որում` առաջին լիամետրաժ ֆիլմը պետք է հայտնվի 2015-ի աշնանը:
Այդ ֆիլմերում նկարահանվելու են YouTube-ի աստղերը: Իր ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներից հետո YouTube-ը իր կինոաշխատանքները հասանելի կդարձնի նաև այլ պլատֆորմներում:










