«Բավարիա»-ն Adidas-ի հետ նոր պայմանագրով 900 մլն եվրո կաշխատի

16:39 • 29.04.15

«Բավարիա» ֆուտբոլային ակումբը 900 մլն եվրո կաշխատի գերմանական Adidas բրենդի հետ կնքած նոր պայմանագրով, գրում է Bild-ը:

 

Մյունխենյան թիմը երկարաձգել է տեխնիկական հովանավորի հետ պայմանագիրը մինչև 2030 թվականը:

 

Պայմանագրի համաձայն՝ «Բավարիա»-ն տարեկան ստանալու է 60 մլն եվրո:

 

Նախկին պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թվականը, որի համաձայն՝ գերմանական ակումբը ստանում էր տարեկան 25 մլն եվրո: