Անհայտ անձինք հարձակվել են Հունաստանի ֆինանսների նախարարի և նրա կնոջ վրա

14:18 • 29.04.15

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ իր վրա հարձակվել է անարխիստների խումբ, երբ նա կնոջ հետ ճաշելիս է եղել Աթենքում գտնվող ռեստորաններից մեկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախարարի խոսքով՝ դիմակներով անհայտ անձինք զույգի վրա տարբեր իրեր են նետել, բայց չեն դիպել: Ոչ նա, ոչ իր կինը չեն տուժել:

 

Երկուշաբթի օրը Վարուֆակիսին հանել էին Հունաստանի պարտքի կարգավորման հարցով բանակցային խմբի կազմից՝ երկրի պետական պարտքի և անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ չափազանց անզիջում դիրքորոշման համար: